Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի՝ կառավարություն նիստից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, կան մի շարք լծակներ ազդելու այն պետության վրա, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և շեղվում է ընդունված խաղի կանոններից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ԱՄՆ նախագահի փոփոխությունով ծայրահեղ տեղաշարժեր չեն լինի՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «ԱՄՆ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով:
Հունվարի 19-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ընկերությանը պատկանող ալյումինի գործարանում:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մեկամսյա արձակուրդում է՝ «Ազատության» տեղեկություններով՝ նա ղեկավարում է «Ծառուկյան դաշինք»-ը և այսօր մասնակցել է շտաբի աշխատանքներին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հունվարի 19-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
Հայաստանյան ընդդիմության ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիրներն ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան իշխանության։ Հերթական փորձությունը սպասվում է այս ընտրություններում։ Արդեն իսկ առաջին «ծիլերը» կան։
Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...